ՈՒկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին «անլուրջ» է անվանել Բելառուսի ղեկավար Ալեքսանդր Լուկաշենկոյի առաջարկը՝ իր ուղեկցությամբ Մոսկվա մեկնելու և Վլադիմիր Պուտինի հետ բանակցելու առնչությամբ։ Լուկաշենկոն առաջարկել էր հանդես գալ որպես նրա «անվտանգության երաշխավոր»։ «Նա առաջարկում է ինձ վերցնել իր հետ։ Ես նրա համար ի՞նչ եմ, ճամպրո՞ւկ։ Նա կարող է Պուտինին վերցնել ու նրա հետ թռչել Կիև, և մենք նույնպես երաշխավորում ենք նրանց անվտանգ ընդունելությունը։ Ի վերջո, դա էլ է բանակցություն»:               
 

ԵԽԽՎ-ում Ադրբեջանի և Հայաստանի պատվիրակությունների միջև այսուհետ առճակատումներ չեն լինելու

ԵԽԽՎ-ում Ադրբեջանի և Հայաստանի պատվիրակությունների միջև այսուհետ առճակատումներ չեն լինելու
18.10.2016 | 11:35

ԵԽԽՎ հաջորդ նստաշրջանում Հայաստանի և Ադրբեջանի պատվիրակությունների նախագահները կհանդիպեն և կքննարկեն ԵԽԽՎ հարթակը ղարաբաղյան խնդրի առճակատման հարթակ չդարձնելու հարցը՝ հոկտեմբերի 17-ին, Ազգային ժողովում լրագրողների հետ զրույցում ասել է Հայաստանի պատվիրակության նախագահ Հերմինե Նաղդալյանը:

«Մենք հանդիպում ունեցանք ԵԽԽՎ ղեկավար պարոն Ագրամունտի հետ և քննարկեցինք, որ ԵԽԽՎ-ն որևէ ազդեցություն չունի և չի կարող ունենալ (կանոնակարգային խնդիրների իմաստով) այն թեմաների վրա, որոնք առավելապես սրտամոտ են երկու պատվիրակությունների անդամներին, ղարաբաղյան խնդիրը և այլն, և այդ թեմայով պայմանավորված ԵԽԽՎ հարթակը անընդհատ մարտադաշտ է դառնում երկու կողմերի համար, պարոն Ագրամունտը բարձրաձայնեց իր նախաձեռնության մասին, որ հաջորդ նստաշրջանում տեղի ունենա Հայաստանի և Ադրբեջանի պատվիրակությունների ղեկավարների հանդիպումը, որի ընթացքում քննարկենք մեր հետագա աշխատաոճը, որպեսզի չլինեն այս առճակատումները»,- ասաց Հերմինե Նաղդալյանը:


Նաղդալյանը մանրամասնեց, որ պետք է բացառվեն մեղադրական հայտարարությունները և չդառնան ԵԽԽՎ ամբիոնում քննարկման առարկա։

Դիտվել է՝ 730

Մեկնաբանություններ